Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին վշտով հայտնում է հայրենական ավիացիայի վաստակավոր ներկայացուցիչ, փորձառու օդաչու, Ռուսաստանի Դաշնության Հերոս Ռուբեն Եսայանի մահվան մասին։
Ռուբեն Եսայանը 1968-1986 թվականներին աշխատել է հայկական քաղաքացիական ավիացիայի վարչությունում՝ օդանավի հրամանատարի, թռիչքային ինստրուկտորի և նավիգացիոն ծառայության պետի պաշտոններում։ Նրա մասնագիտական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ արտակարգ իրավիճակներում ցուցաբերված բացառիկ վարպետությամբ և անսասան քաջությամբ։ Ռուբեն Եսայանի անունը հավերժ կմնա հայրենական ավիացիայի պատմության մեջ։