2025 թվականը բուռն էր նաև Հայաստանի համար։
Տեղի ունեցան մի շարք կարևոր կադրային փոփոխություններ։ Radar Armenia-ն ներկայացնում է 2025-ի ամենակարևոր կադրային փոփոխությունները։
Հուլիսի 17-ին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը։ Նույն օրը նախարար նշանակվեց Համբարձում Մաթևոսյանը։
Օգոստոսի 27-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատվեց Նարեկ Մկրտչյանը։ Նա նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան՝ այդ պաշտոնում փոխարինելով Լիլիթ Մակունցին։ Իսկ նախկին դեսպան Մակունցը դարձավ վարչապետի գլխավոր խորհրդական։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվեց պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ մինչ այդ գլխավորում էր խորհրդարանի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը։
Հուլիսի 17-ին Ռոմանոս Պետրոսյանը վարչապետի որոշմամբ ազատվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Հաջորդ օրը նա նշանակվեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ
2025թ. փոփոխություններ եղան նաև ուժային ոլորտում։
Մասնավորապես, Արամ Հովհաննիսյանը հունիսի 2-ին վարչապետի որոշմամբ ազատվեց աշխատանքից։ Նրա փոխարեն նոր ոստիկանապետ նշանակվեց Արամ Ղազարյանը, որ մինչ այդ Լոռու մարզպետն էր։ Լոռու մարզպետ նշանակվեց պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Նոր կազմավորված ոստիկանության գվարդիան էլ ղեկավարում է Հայկ Բաբայանը. նա նշանակվեց նոյեմբերի 1-ից՝ ՆԳ նախարարի հրամանով։
Հունիսի 18-ին վարչապետի որոշմամբ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց Արմեն Աբազյանը։ Հունիսի 28-ին ԱԱԾ տնօրեն նշանակվեց Անդրանիկ Սիմոնյանը, որ մինչ այդ ԱԱԾ փոխտնօրենն էր։