Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին․ նախընտրական ցուցակը կգլխավոր Լևոն Զուրաբյանը։
Կուսակցության մյուս փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց՝ որոշումը քննարկվել ու համաձայնեցվել է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ վարչությունն այն ընդունել է միաձայն։
Լևոն Զուրաբյանը ներկայացրեց նախընտրական ծրագրի հիմնադրույթները, ասաց, որ Հայաստանը բարդ աշխարհաքաղաքական վիճակում է հայտնվել։
Զուրաբյանը նաև նշեց՝ մոտ 2 տարի բանակցություններ են վարել, բայց դրանք արդյունք չեն տվել։ Սակայն նա չբացառեց այլ ուժերի հետ համախմբումը։
Խոսելով իրենց ծրագրային մոտեցումների մասին, Զուրաբյանը շեշտեց. «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը փոխվի դեպի լավը։ Ի վերջո, ի՞նչ է ուզում հայ մարդը․ ունենալ ապահով երկիր, խաղաղություն, ազատ ստեղծագործելու հնարավորություն, արժանապատիվ աշխատանք և այդ աշխատանքի պտուղներով երջանկացնել իր ընտանիքը»։