Քաղաքական

Լսեցինք այն թեկնածուներին, ում չէինք հասցրել լսել, քննարկեցինք բողոքարկումները․ ՀՀ վարչապետ

Լսեցինք այն թեկնածուներին, ում չէինք հասցրել լսել, քննարկեցինք բողոքարկումները․ ՀՀ վարչապետ

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչությունը հանդիպել է 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ, ինչպես նաև քննարկվել են բողոքարկումները։

«Այսօր լսեցինք այն թեկնածուներին, ում չէինք հասցրել լսել և քննարկեցինք բողոքարկումները։ Նիստը տևեց 4 ժամ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական