Քաղաքական

ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2026-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև Հայ ազգային կոնգրես կուսակցությունը։

Ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը. հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նա տեղեկացրել է, որ այս ամենը նախապես քննարկել և համաձայնեցրել են նաև կուսակցության ղեկավար, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Մանուկյանի խոսքով, որոշումը  կուսակցության վարչությունն ընդունել է միաձայն։

Լևոն Զուրաբյանն էլ իր խոսքում շնորհակալություն է հայտնել։ Նա անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված քաղաքական վիճակին։

Նա նշել է, որ իրենց թիմում միավորվել են երիտասարդությունն ու փորձառությունը։

Լևոն Զուրաբյանը հայտնել է նաև, որ դիտարկում են քաղաքական համախմբումը՝ որպես ամենակարևոր գործիքը, որ երկրում տեղի ունենան փոփոխություններ։ Նա նաև ավելացրել է, որ բանակցում են տարբեր քաղաքական ուժերի հետ. «2 տարուց ավելի բանակցում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնց համարում ենք իրատեսական, ռացիոնալ։ Բանակցությունները առայժմ վերջնական արդյունք չեն տվել»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական