Քաղաքական

Կառավարությունը կարող է այդ հատվածները ետ վերցնել կոնցեսիայից, ու պետբյուջեի միջոցներով վերականգնում անել. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը կարող է այդ հատվածները ետ վերցնել կոնցեսիայից, ու պետբյուջեի միջոցներով վերականգնում անել. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու վերակառուցման ծրագիրը։ Նա նշել է, որ այդ հարցը քննարկել է նաև ռուսների հետ․

«Մենք հույս ունենք՝ ՌԴ գործընկերները (երկաթուղու վերակառուցման) աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն։ Եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ հարց առաջանա, գիտեք՝ այդ հատվածները ռուսական կոնցեսիայի ներքո են․ առաջարկել եմ մեր պատրաստակամությունը, որ ՀՀ կառավարությունը կարող է այդ հատվածները ետ վերցնել կոնցեսիայից, ու պետբյուջեի միջոցներով այդ վերականգնումներն անել, եթե պարզվի՝ ՌԴ-ն պատշաճ ժամանակում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված խնդիր ունի կամ խնդիր է տեսնում»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական