Քաղաքական

Կարեն Ավանեսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման

Կարեն Ավանեսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման

Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանը, որին Ադրբեջանը մեղադրում էր ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ, Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։

Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանումից հետո Ավանեսյանն այն մի խումբ հայերից է, որ մնացել էր Ստեփանակերտում:

Ադրբեջանը մեղադրում է, թե նա իբր ցանկացել է Կալաշնիկով ավտոմատով և նռնակներով միջամտել Ստեփանակերտում տեղի ունեցող միջոցառմանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական