Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հավանական օրը:
«Ընտրությունների օրը նշանակում է նախագահը: Նախագահի հրամանագիրը դեռևս չի եղել: Բայց բոլորը ընտրությունների օրը «արձանագրել են»՝ հունիսի 7-ը: Ինչո՞վ է դա պայմանավորված. իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է», – ասել է նա:
Ըստ նրա՝ եթե նախագահը որոշի այլ օր նշանակել, ապա կառաջանա շղթայական իրավակարգավորումների անհրաժեշտություն, մասնավորապես՝ այդ օրը ոչ աշխատանքային հայտարարելու հարցում: