2025-ը լի էր քաղաքական իրադարձություններով։ Radar Armenia-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ընդգծեց, որ տարեսկզբին ունեցել ենք շատ կարևոր ձեռքբերում՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունն է ստորագրվել հունվարի 14-ին․
«Բայդենի ադմինիստրացիայի կարևոր քայլը, որը մեզ համար ուղենշային և ֆունդամենտալ նշանակություն ունեցավ»:
Արման Բաբաջանյանի խոսքով՝ օգոստոսի 8-ի կարևորագույն իրադարձությունը Հայաստանի համար տևական նշանակություն է ունենալու բոլոր իմաստներով՝ և տնտեսական, և քաղաքական, և տեխնոլոգիական։ Նրա խոսքով՝ վերջապես փորձում ենք պետություն լինել, որը չի վախենում թուրքերից, չի պատրաստվում նրանց հետ եղբայր լինել, բայց որպես պետություն պարտավոր է խոսել՝ հաշվի առնելով անցյալը, այնուամենայնիվ, առաջ շարժվելու համար պետք է խոսել։
Մանրամասները՝ տեսանյութում։