Քաղաքական

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանը

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են.

«Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։ Դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական