Իգդիրի ամենահին և հայտնի տեղական թերթերից մեկը՝ Yeşil Iğdır-ը, գրում է, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան (Մարգարա) անցակետում սկսվել են անցակետի բացման նախապատրաստական աշխատանքներ։
Հաղորդվում է, որ տարածքում իրականացվում են ենթակառուցվածքների թարմացման և շինարարական աշխատանքներ:
Նշվում է սահմանի հնարավոր բացման կարևորությունը տարածաշրջանային առևտրի և հարաբերությունների համար:
Թերթը գրում է նաև, որ հայկական և թուրքական սահմանները միացնող Ալիջանի անցումը նախատեսվում է սկզբում բացել Մարգարայի կամրջով բեռնափոխադրումների, իսկ ավելի ուշ՝ ուղևորափոխադրումների համար: