ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ընդդիմությանը պետք է համախմբվի․
«Ես տեղյակ չեմ այդ հայտարարությանը։ Տեղյակ եմ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը։ Ոչ միայն՝ հայտարարությանը, այլև՝ Իշխան Սաղաթելյանը եկել է, հանդիպել ենք։ Եվ բոլոր այն դրույթները, որ նաև Իշխանը Սաղաթելյանը շարադրել է գրավոր, ես վաղուց ծանոթ եմ, մենք վաղուց դրա մասին խոսում ենք։ Այստեղ կարևորը հայտարարություն անելը չէ։ Կարևորն այն է, որ բոլորը գիտակցեն և տակից, կողքից կամ բացահայտ իրար չքննադատեն, հատկապես՝ ՀՀԿ-ին։ Այլապես, եթե առավոտից երեկո պետք է մեզ քննադատեն, գնանք, էդ մարդկանց հետ ի՞նչ ասենք»,- ասել է նա։
Սարգսյանը նաև խոսել է Ադրբեջանից դիզվառելիքի ներկրմանը, և հարցին՝ դիվերսիֆիկացիա է սա, թե ոչ, ասել է. «Դիվերսիֆիկացիան մի քիչ այլ հասկացողություն է։ Թող փորձեն։ Թող փորձեն, կտեսնենք»։
Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին հարցին ի պատասխան էլ նա շեշտել է. «Ես չեմ կարծում, որ հարված վերցնել-չվերցնելու խնդիր կա։ Ես վստահ եմ, որ հանրությունն, այո, ի վիճակի է պաշտպանել իր եկեղեցին»։