Կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով, 10 եպիսկոպոսի նախաձեռնությամբ, մի խումբ քաղաքացիներ երեկ հավաքվել էին Մայր Աթոռում։ Երեկոյան ժամերգությանն այնտեղ հավաքվել էին նաև կաթողիկոսի կողմնակիցները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին, նշեց, որ այն եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին չէ։ Ըստ նրա՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորվել են Հայաստանի սահմանադրությամբ, որն ամրագրում է եկեղեցու դերը և անկախությունը։
Նրա խոսքով՝ սա հայ ազգային եզակի համահայկական կառույցի դեմ արշավ է։
Պատգամավորը, նկարագրելով երեկ Մայր Աթոռում կատարվողը, ընդգծեց, որ փորձ է եղել Վեհափառի քարոզի ժամանակ մտնել եկեղեցի, սակայն հազարավոր մարդկանց շնորհիվ խափանվեց ծրագիրը։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել, եթե խնդիրների բարցրաձայնումը վերապահվի այն հոգևորականներին, որոնք լինելու են այդ խնդիրների հանգուցալուծողները։
«Ի վերջո, եկեղեցականներն են, որ պետք է լուծումներ գտնեն, և դրա համար նաև շատ կարևոր էր, որ այս փուլում եպիսկոպոսներ ունեցանք, որոնք խնդիրների մասին իրենք խոսեցին»,-ասաց Արման Բաբաջանյանը։
Արման Բաբաջանյանի խոսքով՝ եկեղեցի-պետություն դիմակայությունը պիտի դառնա եկեղեցի-եկեղեցի, որպեսզի եպիսկոպոսները դառնան խնդիրները բարձրաձայնող կողմ։
Մանրամասները տեսանյութում։