Քաղաքական

Ադրբեջանական նավթամթերքով շարժակազմը շարժվել է. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանական նավթամթերքով շարժակազմը շարժվել է. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերք տեղափոխելուն և ողջունել տեղի ունեցողը․

«Այո՛, ես էլ տեսա, որ Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է և գալիս է Հայաստան։ Ողջունում եմ այդ զարգացումը»,-նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել դրա համար։

«Շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ մեկ գնացք է գալիս»,-շեշտել է նա։ Նրա խոսքով՝ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան, սակայն դրանք կկարգավորվեն, իսկ եթե չկարգավորվեն, ու տնտեսվարողներին շարունակի հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումն ու արտահանումը կազմակերպելու համար։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական