Քաղաքական

Հերքում եմ, որ մտածում եմ կաթողիկոսի տեղապահի որևէ թեկնածուի մասին. Փաշինյան

Հերքում եմ, որ մտածում եմ կաթողիկոսի տեղապահի որևէ թեկնածուի մասին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում խոսելով Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին ասել է, որ հերքում է նման տեղեկատվությունը։

«Ես հերքում եմ, որ ես ունեմ կամ մտածում եմ տեղապահի որևէ թեկանծաուի մասին։ Ես հերքում եմ, որ նման հարց երևբէ որևէ մեկի հետ քննարկեմ»,-շեշտել է վարչապետը։

Նա ընդգծել է՝ եթե տեղապահի մասին կարծիք հարցնեն, չի փախչի. «Ովքեր ինձ կհարցնեն՝կարծիք կասեմ, չհարցնեն, չեմ ասի։ Եթե կարծիք հայտնեմ պոտենցիալ թեկնածուի մասին, կնշանակի, որ խախտում եմ այն սկզբունքը, որ չեմ խառնվում այդ գործերն»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական