Քաղաքական

Քաղաքականությունը մտել է եկեղեցի. Հակոբյան

Քաղաքականությունը մտել է եկեղեցի. Հակոբյան

10 եպիսկոպոս կոչ է արել միանալ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջին, նշելով, որ այն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։

Radar Armenia-ի հետ զրույցում ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց. «Մեծ չեն ակնկալիքները․ պարզ է, որ Կտրիճ Ներսիսյանը ցանկանում է հեռացնել այն եպիսկոպոսներին, որոնք համաձայն չեն իր քաղաքականության հետ, որոնք նաև հանդիպել էին վարչապետին»։

Նրա խոսքով, կաթողիկոսն իրեն լոյալ հոգևորականների է մտցրել գերագույն հոգևոր խորհուրդ, որպեսզի կարողանա այս եպիսկոպոսներին կարգալույծ անել. «Նման ապօրինության է դիմել, որովհետև Կտրիճ Ներսիսյանը չունի այլևս իշխանություն հոգևոր վերին դասում և արհեստական միջոցներով է փորձում կատարել իր սրտի ուզածը։ Ես չգիտեմ՝ այսօր կհաջողվի՞ նրան կարգալույծ անել եպիկոպոսներին, թե ոչ, բայց եթե այսօր չլինի, վաղը իր տան պադվալում այդ նույն հավաքը կանի»։ 

Հակոբյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այս ամբողջ գործընթացին ակտիվ ներգրավված են քաղաքական դերակատարներ․ «Քոչարյանը, դաշնակները՝ իրենց կուսակցություն համարող, ինչպես նաև ձևիստները: Այսինքն, ակնհայտ է, որ քաղաքականությունը մտել է եկեղեցի և խառնվում է եկեղեցական գործերին։ Կտրիճ Ներսիսյանը կոալիցիա է կազմել Քոչարյանի, Իշխան Սաղաթելյանի և ձևիստների հետ»։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական