ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների ֆոնին ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի կարողությունների ամրապնդմանը հիբրիդային և կիբեր-սպառնալիքներին, ինչպես նաև՝ ապատեղեկատվության տարածմանը հակազդելուն։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանն ինքն է հայցով դիմել ԵՄ-ին. «Քանի որ այդ սպառնալիքները Հայաստանում առկա են, և կա նաև այն համոզմունքը, որ դրանք ահագնանալու են ընտրություններին ընդառաջ, դա միանգամայն տրամաբանական է»,-շեշտեց նա։
Քաղաքագետի խոսքով՝ սա ուղիղ զուգահեռ է Մոլդովայում եղած իրավիճակի հետ, որն այնտեղ հաղթահարվեց ԵՄ-ի լայն աջակցությամբ, և դիմագրավելու այդ մոդելը աշխատեց։
Մանրամասները՝ տեսանյութում։