Քաղաքական

Թբիլիսին հայտնել է, թե քանի տոննա դիզվառելիք կգա Հայաստան

Թբիլիսին հայտնել է, թե քանի տոննա դիզվառելիք կգա Հայաստան

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ «Վրացական երկաթուղիներ»-ը կիրականացնի ադրբեջանական վառելիքի միանվագ, անվճար երկաթուղային փոխադրում դեպի Հայաստան։ Թբիլիսին անվճար փոխադրման մասին հայտարարել է դեկտեմբերի 8-ին, իսկ որոշման հրամանագիրը հրապարակվել է այսօր։

Հրամանագրի համաձայն՝ վառելիքի միանվագ անվճար փոխադրումը կվերաբերի 2600 տոննա դիզելային վառելիքի։

Նշենք, որ ներկայումս Հայաստանը և Ադրբեջանը կապող երկաթուղագիծը չի գործում, ուստի երկու երկրների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են տարանցիկ եղանակով՝ Վրաստանի տարածքով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական