Քաղաքական

Պետությունն այն պահին է հասունանում, երբ հասկանում է՝ չկան բարեկամներ ու թշնամիներ. վարչապետ

Պետությունն այն պահին է հասունանում, երբ հասկանում է՝ չկան բարեկամներ ու թշնամիներ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ արտաքին քաղաքականության, ռազմավարության մասին խոսելիս շատ բաներ վերանայվում են գիտելիքի հիման վրա։

Ըստ նրա՝ դիվանագիտական դասագրքում նշված է, որ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, այլ կան մշտական շահեր։ «Իմ համոզմունքն է, որ դա ճշմարտությունը թաքցնելուն ուղղված արտահայտություն է։ Իմ ընկալմամբ,  չկան թշնամիներ ու բարեկամներ, ուղղակի կան միջազգային հարաբերություններ»։

 Նա նաև նշել է, որ պետությունն այն պահին է հասունանում, երբ հասկանում է, որ չկան բարեկամներ ու թշնամիներ։

«Երբ ասում ես, որ չկան բարեկամներ ու թշնամիներ, դու կենտրոնանում ես քո ու քո անելիքի, որոշումների վրա, իսկ երբ այլ տրամաբանությամբ ես մտածում, անընդհատ մտածում ես՝ ոնց անեմ, որ էս մեկը էն որոշումը կայացնի, մյուսը՝ էն, ու ընկնում ես մի թակարդի մեջ, որտեղ քեզ որպես խաղաքարտ են օգտագործում՝ էն մեկն իր, էն մեկն՝ իր, ու բոլորն՝ իրենց համար, ու միակը, որ քեզ չեն օգտագործում, դու ես»,- նշել է նա։

Ըստ վարչապետի՝ ինքն այն համոզման է, որ պետություն լինելը պարզ բան չէ. «Մենք հիմա պետության տրամաբանության մեջ ենք»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական