Քաղաքական

Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարի հետ

Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարի հետ

Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Անկարա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի հետ։

Պատրիարքն իր մտահոգությունն է հայտնել արդեն երկու տարի ձգձգվող փոքրամասնությունների հիվանդանոցների հիմնադրամի խորհուրդների ընտրությունների անցկացման հարցի կապակցությամբ։

Մաշալյանը ցանկություն է հայտնել, որ նոր սահմանադրության մշակման գործընթացում հաշվի առնվեն նաև փոքրամասնությունների կարծիքներն ու ներկայացվածությունը։

Ալի Յերլիքայան էլ իր հերթին նշել է, որ այս հարցերի շուրջ աշխատանքները կիրականացվեն զգայունությամբ։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական