Քաղաքական

Հունգարիան հանել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող ռազմական օգնության վետոն

Հունգարիան հանել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող ռազմական օգնության վետոն

«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը հայտնել է, որ Հունգարիան հանել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության վետոն։ Այժմ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին հասանելի կդառնա շուրջ 20 մլն դոլարի ռազմական օգնությունը։

«Այս շաբաթ Հունգարիան վերջապես հանեց իր վետոն մարտ ամսին Հայաստանի համար առաջարկված 20 միլիոն եվրոյի ԵՄ ռազմական օգնության փաթեթի վրայից (Եվրոպական խաղաղության հիմնադրամ)։ Այն պաշտոնականացվելու է հունվարին։ Ուկրաինայի փաթեթը Բուդապեշտի կողմից արգելափակված է մնում գրեթե երեք տարի»,- ասվում է Վոզյակի գրառման մեջ։

 

Գնահատեք հոդվածը

4.5 /5
2
գնահատական