Քաղաքական

Մարգարյանը թող օգնականին տանի իրենց տուն, տեսնի՝ լափելը ոնց է լինում. Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարգարյանը թող օգնականին տանի իրենց տուն, տեսնի՝ լափելը ոնց է լինում. Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականի հայտարարություններին։

«Մարգարյանի օգնականը իրեն թույլ է տալիս տարբեր լկտի բաներ գրել։ Օրինակ, քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարել են թանկ խանութից ու ավելացրել՝ «լափել, լափել, մինչև վերջ․ Ալեն»։ Հիմա առաջարկում եմ, որ Տարոն Մարգարյանն իր օգնականին վերցնի, տանի իրենց տուն, որ տեսնի՝ լափելը ոնց է լինում, տանի դատարան, որտեղ պետությունը միայն 2 մլրդ դրամի փող է պահանջում, կարող է տանել Սերժ Սարգսյանի կամ փեսայի տուն, կամ՝ եղբոր տուն, որ օգնականն իմանա՝ լափելը ում է վերաբերվում»։

Նա նաև զգուշացրել է. «Մենք ընդունել ենք էթիկայի կանոնագիրք, բայց հանկարծ չսխալվեք. ձեր պատասխանը օրենքի շրջանակներում ստանալու եք։ Մեր դաստիարակությունը, պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք։ Նախընտրական պրոցես է սկսվում, հանկարծ չսխալվեք»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական