Քաղաքական

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Երևան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Երևան

Վաղը Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Ռադմիլա Շեկերինսկան։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից։

«Գլխավոր քարտուղարի տեղակալը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Տիկին Շեկերինսկան նաև կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից դեսպանների հետ»,- ասվում է ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական