ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «TRIP» նախագծի վերաբերյալ Իրանի մտահոգությանը՝ ընդգծելով՝ «TRIP»-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական տարածքային ամբողջականության իրավազորության ներքո և հավասարության փոխադարձության սկզբունքներով։
«Մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ և տեղեկացնում ենք զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զգայնությունները, շահերը, և այս առումով շատ կարևոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է»,-ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով՝ պետք է հաշվի առնել ցանկացած երկրի պաշտոնական հայտարարություններ։
«Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների կենսական շահերը, և Իրանի դեպքում այդ շահերը մեծամասամբ համընկնում են»,-շեշտել է Ռուբեն Ռուբինյանը։