Քաղաքական

Հույս ունենք, որ բոլորն այն կանվանեն TRIPP, քանի որ դա է իրականությունը. ԱՄՆ դեսպան

Հույս ունենք, որ բոլորն այն կանվանեն TRIPP, քանի որ դա է իրականությունը. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Civilnet-ին ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ խոսել է նաև TRIIPP-ի անվան շուրջ ծագող այլ մեկնաբնություններից։

«Մենք նախագիծն անվանում ենք «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» կամ TRIPP և խրախուսում ենք մյուս երկրներին՝ նույնպես օգտագործել այն։ 

Սա է նախագծի անունը։ Դրա կիրառումը օգնում է խուսափել շփոթից։ Հույս ունենք, որ բոլորն այն կանվանեն TRIPP, քանի որ դա է իրականությունը»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Ըստ դեսպանի՝ այս նախագծում այժմ ուշադրությունը կենտրոնացած է երկաթուղային կապի վրա, և նպատակն այն է, որ TRIPP-ն ի վերջո լինի բազմամոդալ․

«Սա նշանակում է, որ այն կարող է ունենալ այլ տարրեր, բայց երկաթուղին է տարրը, որի վրա հիմա կենտրոնանում ենք։ Կան նաև այլ գաղափարներ. օրինակ, գազատարի, օպտիկամանրաթելային մալուխի, էլեկտրաէներգիայի փոխանցման համար։ Այսինքն, բազմամոդալ փոխադրումների այլ գաղափարներ»,- ընդգծել է Քվինը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական