Քաղաքական

Նշվել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալի արդյունքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նշվել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալի արդյունքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը։

Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Հանդիպմանը գոհունակությամբ նշվել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալի արդյունքները, մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգի և տարբեր համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում աջակցությունն ու ձևավորված կոնսենսուսը։

Քննարկման ընթացքում ԵՄ անդամ երկրներն աջակցություն են հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցերում։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական