Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել միջոցառմանը մասնակցող երկրների ղեկավարների հետ։
Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Իրանի Նախագահ Մասուդ Փեզեշկիանի, Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի, Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և այլ գործընկերների հետ։
Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, խաղաղության հաստատման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղիների ու հնարավորությունների լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման կարևորության վերաբերյալ։
Ընդգծվել է գլոբալ հիմնախնդիրներում համընդհանուր լուծումներ գտնելու գործում այսօրինակ միջոցառումների և հարթակների ընձեռած լավագույն հնարավորություններից օգտվելու կարևորությունը։