Քաղաքական

Ըստ Minval-ի՝ Ռուբեն Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին հայտնել է Շահրամանյանը

Ըստ Minval-ի՝ Ռուբեն Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին հայտնել է Շահրամանյանը

Ադրբեջանական կառավարամետ Minval-ը հերթական հոդվածն է հրապարակել՝ Սամվել Շահրամանյանին մեղադրելով Ռուբեն Վարդանյանի գտնվելու վայրի կոորդինատները հանձնելու մեջ։

Շահրամանյանը նաև գործարքի շրջանակներում ադրբեջանցի սպաների հետ համատեղ իրականացրել է հայկական դիրքերի զինաթափում։

Ըստ հրապարակման՝ նա ադրբեջանական կողմին փոխանցել է ճշգրիտ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը ծրագրել լքել Ղարաբաղը, նրա երթուղին և փախուստի պլանի մանրամասները։

Նշենք, որ նախօրեին ադրբեջանական այս ԶԼՄ-ն հայտնել էր, թե Շահրամանյանն է տրամադրել ԼՂ նախկին ռազմա-քաղաքական ղեկավարների կոորդինատները։

Radar Armenia-ն տարածված այս տեղեկությունների ճշտման համար դիմել էր ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, ով հերքել էր շրջանառվող լուրերը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական