Քաղաքական

Մենք փորձում ենք մեր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության գործում. Կոբախիձե

Մենք փորձում ենք մեր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության գործում. Կոբախիձե

Մենք առաջնորդվում ենք խաղաղասեր քաղաքականության հստակ ուղղությամբ և փորձում ենք մեր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության ապահովման գործում՝ Հարավային Կովկասում երկխոսության համար չեզոք և վստահելի տարածք առաջարկելով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա նաև նշել է, որ Վրաստանը սկսել է քննարկումներ, որոնք միտված են լարվածության նվազեցմանը և հարևան երկրների միջև հաղորդակցության ուղիների ստեղծմանը։

«Նախաձեռնել և խթանել ենք այդ քննարկումները՝ հավաստիացնելով մեր հավատարմությունը առավել կայուն և համագործակցային տարածաշրջանային միջավայրի ձևավորմանը։ Վրաստանը լիովին նվիրված է գործընկերների հետ համագործակցությանը, որպեսզի խաղաղության և վստահության միջազգային տարվա իդեալները վերածվեն իրական ու երկարաժամկետ առաջընթացի։ Մենք հավատում ենք, որ կայուն ապագան պահանջում է թե՛ երկխոսություն, թե՛ գործնական քայլեր, և մեր ընդհանուր նպատակները հիմնված են համատեղ ջանքերի վրա։ Միասին կարող ենք կառուցել ավելի անվտանգ, կայուն և տոկուն ապագա՝ գալիք սերունդների համար», – ընդգծել է Իրաքլի Կոբախիձեն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական