Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում պատասխանել է լրագրողների հարցին։
«Համբուրգից մեկնելու եմ Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, ես այստեղից մեկնում եմ Մոսկվա․ հիմա կա՞ համատեղելիություն, թե՞ ոչ։ Ակնհայտորեն չկա, քանի որ երկուսն էլ իրականության մեջ տեղի են ունենում։ Երբ կգա այն կետը, որ կհասկանանք՝ կա անհամատեղելիություն, կմտածենք՝ ինչ որոշում կայացնել»,- ասել է նա։