ԼՂ ներկայացուցիչները երեկ «խորհրդարանական լսումներ» էին կազմակերպել, որտեղ խոսել են նաև «Արցախի պետական ինստիտուտների» մասին։ Ներկա էր նաև Սամվել Շահրամանյանը։
Radar Armenia-ի հետ զրույցում «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը տեղի ունեցածը օպերետային ներկայացում որակեց. «Դա ուղղակի օպերետային ներկայացում է և ուրիշ ոչինչ»։ Նա նշեց, որ չի կարծում, թե բովանդակային քննարկում կար այնտեղ։
Radar Armenia-ին Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքվեց, թե ինչ են ուզում այս լսումներով ասել, որին ի պատասխան նա շեշտեց. «Իրենք չկան, բայց ուզում են ասել, իբր կան»։
ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ վերադարձի իրավունքը կապված է բռնատեղահանությունը հաստատելու հետ․ «Իրենք Երևան տեղափոխվելուց հետո 200 իրավաբանական և ֆիզիկական անձի ստորագրությամբ հայտարարություն են տարածել և ասել, որ ազատությունը գերադասել են հայրենիքում ստրկական վիճակում ապրելուց»,-շեշտեց նա՝ հավելելով՝ թող նախ այդ հայտարարությունը հերքեն: