Քաղաքական

Վարչապետի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

Վարչապետի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

Baza տելեգրամյան ալիքը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը փակ օդային տարածքի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում և մեկնել է պահեստային օդանավակայան: ԱԹՍ-ի գիշերային հարձակման պատճառով ՌԴ մայրաքաղաքի օդանավակայաններում ավելի քան 170 չվերթ է հետաձգվել:

Baza-ի տվյալներով՝ ինքնաթիռն ուղարկվել է Պուլկովո, որտեղ էլ վայրէջք է կատարել գիշերվա ժամը 1-ի սահմաններում։ Հայաստանի վարչապետը Գերմանիա կատարած այցից հետո մեկնել էր Մոսկվա և նախատեսում էր մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Մայրաքաղաքի չորս օդանավակայաններ՝ Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի, հերթով անցնում են կատարել սահմանափակումների: Ավելի քան 170 չվերթ ուշացել, չեղարկվել կամ հետադարձվել է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական