ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի գործընկերների հետ շփմանը՝ շեշտելով՝ մշտապես փորձում են բոլոր միջազգային հարթակներն օգտագործել շփումների համար.
«Ադրբեջանի իմ գործընկերը նույնպես դրական է տրամադրված այդ շփման տրամաբանության նկատմամբ։ Չնայած դեռ խոսակցություն չկա, բայց ենթադրում եմ, որ Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության համաժողովի շրջանակներում էլի շփումներ տեղի կունենան իմ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև»,-նշել է Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ կշարունակեն քննարկել նաև այն տրամաբանությունը, որ հայ և ադրբեջանցի պատգամավորներն ընդլայնված ֆորմատով շփումներ ունենան՝ արդեն որևիցե միջազգային համատեքստից դուրս. «Հենց մեր որոշման հիման վրա»,-շեշտել է նա։