ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։
«Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ դրա մասին բարձր չենք խոսում։ Աշխատանքները ոչ մի հանդիպման ժամանակ, լինի դա Ադրբեջանի հետ, թե որևիցե միջազգային ներկայացուցիչների հետ, խոսակցություն չկա, որտեղ զրույցի կետի մեջ չկա գերիների և պահվող անձանց վերաբերյալ կետ»,-ասել է Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ նույնը վերաբերում է նաև անհայտ կորածների խնդրին։
Սիմոնյանի խոսքով՝ պետք է միշտ իմանալ, որ այդ ուղղությամբ աշխատելու են այնքան ժամանակ, մինչև հարցը չլուծվի. «Իսկ դրական լուծման միտում տեսնում եմ»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը։