Քաղաքական

ԱՄՆ պաշտոնական պատվիրակությունը այցելել է ՀՀ՝ աջակցելու օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին

ԱՄՆ պաշտոնական պատվիրակությունը այցելել է ՀՀ՝ աջակցելու օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները, այդ թվում՝ համագործակցության ընդլայնումը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության ասպարեզում և զինված ուժերի շարունակական արդիականացման աշխատանքներում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական