Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ 1948-ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի գլխ․ ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
Radar Armenia-ի հետ զրույցում «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը, խոսելով ՀՀ-ում մարդու իրավունքի պաշտպանության մակարդակից, շեշտեց, որ այժմ ունենք իրավիճակի վատթարացում։
«Ցավալիորեն պետք է արձանագրեմ, որ իսկապես ունենք իրավիճակի վատթարացում։ Սա զուտ խոսքեր չեն, այլ թվերով և փաստերով արձանագրված իրավիճակ»,-ասաց Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ այժմ մանիպուլյացիան հասնում է աննկարագրելի չափերի, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց գործունեությունը պետք է ուղղված լիներ մարդու իրավունքի պաշտպանությանը, այնպիսի տվյալներ են ներկայացնում, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և դա բավականին լուրջ խնդիր է։
Մանրամասները՝ տեսանյութում։