Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ առաջարկով՝ պատարագներից առաջ եկեղեցիներում առաջ հնչեցնել օրհներգը, ինչպես նաև եկեղեցու մոտ երկրի դրոշը տեղադրել
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ընդգծեց, որ այս առաջարկի հիմնական իմաստն է՝ եկեղեցին պետք է ծառայի Հայաստանի Հանրապետությանը, պետականությանն ու ինքնիշխանությանը։
«Շատ ավելի կարևոր է հայոց պետականությունը, իսկ մնացած բոլոր ինստիտուտները, սկսած իշխանությունից մինչև եկեղեցի, այդ պետականությունը պահպանող ինստիտուտներ են»,-ասաց նա և հավելել՝ հիմնը հնչելը, դրոշը կանգնեցնելը շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ այս հայոց պետականության համար
Անդրադառնալով պնդումներին, թե փորձում են եկեղեցին բերել քաղաքական դաշտ, Ղևոնդյանը նշեց՝ այդ մասին խոսում է արմատական ընդդիմությունը, որն ունի ակնհայտ ռուսամետ հակումներ, և նրանց համար հայոց պետականությունը ոչինչ չի նշանակում։