Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի և դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ. հայտնում են Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։