ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպան Քվինը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատում հանդես եկավ ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների և գործարար համայնքի հետ գործակցության նոր հնարավորությունների մասին ելույթով։
«Նա ընդգծեց օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումները, մասնավորապես՝ խաղաղության ճանապարհին գրանցած առաջընթացը և «Թրամփի ուղի» նախագծի մեկնարկը, որը կապուղիների, առևտրի ու հնարավորությունների նոր դարաշրջան է բացում Հայաստանի և տարածաշրջանի համար։
Վերահաստատելով Հայաստանի հետ ամուր երկկողմ հարաբերությունների մեր տեսլականը և Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առաջատար՝ մենք էներգետիկ անվտանգության, առաջադեմ տեխնոլոգիաների, սահմանների արդիականացման նոր նախաձեռնությունների և ներդրումների միջոցով զարկ կտանք ընդհանուր բարեկեցությանը»,- հայտնում են դեսպանատնից։
Դեսպանի ամբողջական ելույթը՝ ստորև։