Քաղաքական

Գերմանիան և Հայաստանը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիր

Գերմանիան և Հայաստանը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Գերմանիայի կանցլերը տեղեկացրել է, որ 2026թ․ մայիսի 4-ին կայցելի Հայաստան՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատալով։ 

Նա նաև շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ համաձայնության հասնելու հարցում:

Մերցն ընդգծել է, որ գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը ՀՀ նկատմամբ և հայտարարել, որ այսօր ստորագրել են Գերմանիայի և Հայաստանը միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ՝ իր այցն անվանելով պատմական։ 

«Գերմանիան ՀՀ հիմնական գործընկերներից է ԵՄ-ում, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմամբ»,- ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն առավելություն է բերում ոչ միայն ՀՀ-ին, Ադրբեջանին, Հարավային Կովկասին, այլև ԵՄ-ին։

«Հույս ունեմ և համոզված եմ, որ կհասնենք ՀՀ-Թուրքիա սահմանների բացման կետին, դա նշանակում է ուղիղ կապ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի հետ»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական