Քաղաքական

Ընդդիմությունն անակնկալ կանի, թե կգրավի երկրորդ տեղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդդիմությունն անակնկալ կանի, թե կգրավի երկրորդ տեղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես հայտնի է, Հայաստանում 2026 թվականի ամռանը տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Ինչպիսի՞ն են ընդդիմության շանսերը։

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց՝ ընդդիմությունը կզբաղեցնի 2-րդ հորիզոնականը։

«Ընդդիմությունը շանս ունի, և կարծում եմ՝ մեծ հավանականությամբ կկարողանա վերցնել 2-րդ հորիզոնականը․ արմատական ընդդիմությունն իր տեղը նորից կստանա»,-շեշտեց նա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց՝ ընդդիմությունը շանս ունի, քանի որ չկան այլոք․ քաղաքական դաշտն այժմ անձնավորված է։

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը նշում է, որ փորձելու են ստեղծել դաշինք, և հավաստիացնում է, որ բաց են համագործակցությունների համար։ Նրա խոսքով՝ իշխանություններին անակնկալ է սպասվում. «Թող նստեն ու սպասեն՝ ինչ անակնկալ է սպասվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական