Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է եկեղեցիներում պատարագից առաջ հնչեցնել պետական օրհներգը, ինչպես նաև եկեղեցու մոտ դրոշ տեղադրել։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Էդգար Առաքելյանը շեշտեց՝ հայ ժողովուրդը որոշել է, որ համայնք չպետք է լինի, այլ՝ ժողովուրդ, որը ունի պետականություն։ Ըստ նրա, պետականության խորհրդանիշները պետք է լինեն հոգևոր կենտրոններում. «Շատ երկրների օրինակներով մենք տեսնում ենք, որ կա նման պրակտիկա։ Որոշ մարդիկ միգուցե քննադատում են դրոշի առկայությունը կամ որ հիմնը պետք է երգել, ես մի օրինակ ասեմ՝ երբ ուսանող էի և այցելել էի Ստամբուլ՝ Պատրիարքաի նստավայրի մոտակա եկեղեցին, ներսում տեսա դրոշ»,-ասաց քաղաքագետը։
Վարչապետը նաև ներկայացրել է կաթողիկոսի հրաժարականից հետո եկեղեցու բարեփոխման ճանապարհային քարտեզը։
Անդրադառնալով վարչապետի առաջարկի վերաբերյալ հանրության արձագանքին՝ Էդգար Առաքելյանը շեշտեց, որ աջակցություն կլինի։