Հայկական և վրացական կողմերը Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցում իրականացնելու վերաբերյալ քննարկում են ունեցել:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ անդրադառնալով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարությանը:
«Վրացական կողմի հետ նման քննարկում եղել է, և ստացել ենք հրապարակված տեղեկատվությունը»,-հայտնեցին նախարարությունից:
Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երկաթուղիներ»-ին հանձնարարել է անվճար իրականացնել այս տարանցումը։