Քաղաքական

Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը

Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է զբաղվածության խթանման, սոցիալական աջակցության համակարգերի կատարելագործման, սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերությունը՝ ընդգծելով դրա շարունակական խորացման անհրաժեշտությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական