Քաղաքական

Այդ օրակարգին կողմ եմ. Քամալյան

Այդ օրակարգին կողմ եմ. Քամալյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է եկեղեցիներում պատարագից առաջ հնչեցնել պետական օրհներգը, նաև առաջարկում է դրոշի առկայություն եկեղեցու ներսում։

«Որ կաթողիկոսը պետք է հեռանա, և եկեղեցին պետք է ավելի հարմարեցվի պետական անկախության պետականության գաղափարին, դա միանշանակ է, և ես այդ օրակարգին կողմ եմ»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Գագիկ Քամալյանն՝ ընդգծելով՝ վարչապետի առաջարկին գնահատական չի տա, բայց, իր կարծիքով, դրանք ավելորդություն են։

«Չեմ կարծում, որ դրանք իրենց մեջ լուրջ մշակութային խորքայնություն են պարունակում»,-նշեց նա։ Անդրադառնալով հանրության ընկալմանը՝ հրապարակախոսը շեշտեց, որ հանրային կարծիքն այժմ բազմաշերտ է, և կարելի է ասել՝ մեծամասնությունը բացարձակապես անտարբեր է այդ գործընթացներին։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական