Քաղաքական

Կոբախիձեն ընդունել է Արսեն Թորոսյանին

Կոբախիձեն ընդունել է Արսեն Թորոսյանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Արսեն Թորոսյանին։

Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև համագործակցության հարցեր և ապագա գործընկերության հեռանկարներ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում։

Ընդգծվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև հաջող համագործակցությունը։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական