Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոյին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆինլանդիայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
Ֆինլանդիան Հայաստանի վստահելի գործընկերն է, և մենք կարևորում ենք փոխադարձ արժեքների վրա հիմնված երկկողմ բարեկամական հարաբերություն¬ների շարունակական ընդլայնումն ու խորացումը։
Մենք բարձր ենք գնահատում Ֆինլանդիայի կառավարության աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա խորացմանը։
Մաղթում եմ Ձեզ և Ֆինլանդիայի կառավարությանը հաջողություն, իսկ Ֆինլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում»։