Քաղաքական

Գրիգորյանը շեշտել է ՀՀ և Ադրբեջանի հասարակությունների միջև փոխվստահության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները

Գրիգորյանը շեշտել է ՀՀ և Ադրբեջանի հասարակությունների միջև փոխվստահության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դոհա ֆորում»-ի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։

Արմեն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրին ու կարևորել խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը: Գրիգորյանը նաև կարևորել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչումն ու տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում առաջացող տնտեսական հնարավորությունները՝ հավելելով, որ բիզնես հետաքրքրությունների աճն ու տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների ներգրավվածությունը կնպաստեն տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդմանը:


ԱԽ քարտուղարը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև փոխվստահության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև կողմերի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։ Գրիգորյանը նաև կարևորել է միջազգային գործընկերի ներգրավվածությունը վերոնշյալ գործընթացներում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական