Քաղաքական

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործունեության հարցեր։

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանը։ Տարածաշրջանային փոխկապակցվածության ողջ ներուժի իրացման հարցում նախարար Միրզոյանն ընդգծել է «ԹՐԻՓ ուղու» կյանքի կոչմամբ և բաց սահմաններով ավելի լայն ապաշրջափակման ապահովման կարևորությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական