Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2025 թվականի դեկտեմբերի 15-19-ը կմեկնի Կատարի Պետություն (Դոհա)՝ Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի (UNCAC CoSP) 11-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2025 թվականի դեկտեմբերի 15-19-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)՝ Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի (UNCAC CoSP) 11-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով»։